Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

2011-15-ին Ռուսաստանի վաճառած զենքի 5 տոկոսը ստացել է Ադրբեջանը

2011-15-ին Ռուսաստանի վաճառած զենքի 5 տոկոսը ստացել է Ադրբեջանը
23.02.2016 | 11:20

2011-15-ին Ռուսաստանի զենքի արտահանումների 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին՝ վկայում են Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի զեկույցի տվյալները: Աշխարհում սպառազինությունների վաճառքի առաջատարներն են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Ռուսական սպառազինության հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը և Վիետնամը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ